Հովհաննես Բաչկովի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել․ Նա արդեն ապաքինվել է

Հովհաննես Բաչկովն ապաքինվել է կորոնավիրուսից

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Bachkov Hovhannes-ն ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին գյումրեցի բռնցքամարտիկը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Բաչկովը մասնավորապես գրել է.

«Բարև՛ ձեզ,հարգելի հայրենակիցներ,ընկերներ,հետևորդներ.

Լոնդոնից վերադառնալուց հետո ինքնամեկուսացվել եմ տանը՝կասկածելով,որ վարակված եմ covid_19-ով։ Վեցօրյա տնային ինքնամեկուսացումից հետո թեստավորվել եմ.ցավոք, պատասխանը դրական էր։

Տասնչորս օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։Հուրախություն բոլորիս՝պատասխանը բացասական էր։Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ