Պատմության մեջ առաջին անգամ հայոց ռազմական ավիացիան Հայաստանի երկնքում զարգացրեց գերձայնային արագություն

Պատմության մեջ առաջին անգամ հայոց ռազմական ավիացիան զարգացրեց գերձայնային արագություն՝ Հայաստանի երկնքում։

Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ նախկին մամլո խոսնակ  Ա. Հովհաննիսյանը՝ խոսելով «ՍՈՒ30ՍՄ»-ի մարտավարական տվյալների եւ տեխնիկական հնարավորությունների մասին, ասաց, որ ՀՀ զինված ուժերը կործանիչ ավիացիա մինչ այս չեն ունեցել.

«Առաջին անգամ ձեռք ենք բերել կործանիչ ավիացիա եւ մեր հնարավորություններն այս իմաստով բազմապատկվել են։ Մեր հիմնական հակառակորդը նույն որակի ինքնաթիռ չունի։

Օդուժի այս տեսակը բազմաֆունկցիոնալ նշանակություն ունի՝ ե՛ւ պաշտպանողական է, ե՛ւ հարձակողական։ Լայն սպեկտորի ֆունկցիաներ կատարող աշխարհում շատ առաջատար եւ զարգացած ինքնաթիռ է։ Համարվում է մեծ հզորությամբ ծանր կործանիչ։

Երկու շարժիչով սնվող «հսկան» կարող է իր հետ փոխադրել մինչեւ 8 տոննա մարտական բեռնվածք։ Գործողության շառավիղը եւս շատ մեծ է՝ մինչեւ 1500 կիլոմետր, ինչը թույլ է տալիս տարածաշրջանում շատ հզոր օդուժ ունենալ»։

Պատմության մեջ առաջին անգամ հայոց ռազմական ավիացիան զարգացրեց գերձայնային արագություն՝ Հայաստանի երկնքում։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, April 11, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ