Կորոնավիրուսով վարակված մարդիկ վիրուսը կարող են տարածել մոտ 4 մետր հեռավորության վրա

Չինացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով վարակված մարդիկ օդակաթիլային ճանապարհով կարող են տարածել վիրուսը 13 ոտնաչափ (մոտ 4 մետր) հեռավորության վրա, ինչը կրկնակի ավելի է, քան կառավարության կողմից սահմանված սոցիալական հեռավորության կանոնները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ չինացի գիտնականներն ուսումնասիրել են ինչպես Չինաստանի Ուհան քաղաքի Huoshenshan հոսպիտալի ինտենսիվ թերապիայի բաժանմունքից, այնպես էլ ընդհանուր հիվանդասենյակից վերցված նմուշները: Նշենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է հենց այս քաղաքում:

Հաղորդվում է, որ փետրվարի 19-ից մինչև մարտի 2 ընկած ժամանակահատվածում երկու հիվանդասենյակներում ընդհանուր առմամբ եղել է 24 հիվանդ: Գիտնականների խումբը ուսումնասիրել է, այսպես կոչված, աերոզոլային փոխանցումը, որի ժամանակ վիրուսի կաթիները այնքան կենսունակ են, որդ օդում կարող են պահպանվել մի քանի ժամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ