Բժիշկը պատմել է՝ որքան ժամանակ են վարակակիրները շարունակում վարակիչ լինել

Պացինտները, որոնք կորոնավիրուսով վարակվելուց հետո հաղթահարում են հիվանդությունը, շարունակում են տևական ժամանակ վարակիչ մնալ։ Այս մասին հայտնում է ռուսական RIA Novosti-ն՝ հղում անելով Սանկտ Պետերբուրգի համաճարակաբանական և միկրոբիոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնի մասնագետ Ալեքսանդր Սեմենովին։

Բժիշկը պարզաբանել է, որ որքան ավելի ծանր է պացիենտը տանում հիվանդությունը, այնքան ավելի երկար է նա շարունակում մնալ վարակիչ շրջապատի համար։

Ըստ նրա՝ ամենածանր դեպքերում վարակակիրները շարունակում են վարակը տարածել մինչև 5 շաբաթվա ընթացքում։ Նրանք այդ ընթացքում նույնիսկ չեն ունենում ախտանշաններ։

Հիշեցնենք, որ վարակի տարածման սկզբից մինչև հիմա կորոնավիրուսով աշխարհում վարակվել է 1,7 միլիոնից ավելի մարդ։ Վարակով հարուցված հիվանդությունից մահացել է ավելի քան 100 հազար մարդ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ