Գեղարքունիքում կորոնավիրուսով 32-ամյա վարակվածը Աստղաձոր համայնքից է. ամուսինն էլ Երեւանում է մեկուսացված

Գեղարքունիքում կորոնավիրուսով առաջին վարակվածը Աստղաձոր համայնքից է, 32-ամյա կին է: Այս մասին հայտնեց Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը:

«Նա գյուղում չէր, Մարտունի քաղաքի հիվանդանոցում պառկած բուժվում էր , կարծեմ թոքաբորբ ուներ: Ապրում էր անկողնային հիվանդ կիսուրի հետ եւ երկու անչափահաս երեխաների հետ: Ամուսինը արտագնա աշխատանքի էր, սակայն վերադարձել էր ու հիմա մեկուսացման մեջ է Երեւանում»,-ասաց գյուղապետը:

Նա հավելեց, որ կնոջ ընտանիքի անդամները մեկուսացված են, ինքն էլ հրահանգել է գգյուղում բնակիչները մեկուսանան, մինչեւ հասկանան շփման շրջանակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:

Նյութի աղբյուր՝  News.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ