Վարչապետը հայտնել է այս պահին Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է հետագա անելիքներին, նաև՝ այն վիճակագրությանը, որ կա կորոնավիրուսի հետ կապված՝ աշխարհում և Հայաստանում:

Նա նշեց, որ այս պահին ունենք կորոնավիրուսի հաստատված 977 դեպք, 13 մահ: Մահացած քաղաքացիների միջին տարիքը 76,2 է, հիվանդներինը՝ 42:

Վարչապետը հույս հայտնեց, որ քաղաքացիներն ըմբռնումով կմոտենան այս որոշումներին, քանի որ դրանք կայացվում են հանուն մարդու, քաղաքացու, ոչ թե ի հեճուկս նրանց: Փաշինյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը կա համաճարակի հետագա տարածումը կանխարգելելու հարցում:

«Մենք միջոցներ ենք ձեռք առնելու, որ արտակարգ դրության ռեժիմը հնարավորինս խստորեն պահպանվի, մյուս կողմից` կոչ եմ անում, խնդրում՝ մեզնից յուրաքանչյուրը մնա հենց այդ ռեժիմի տրամաբանության և շրջանակների մեջ»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ