101-ամյա տատիկը փախել է կարանտինից՝ հանուն դստեր ծննդյան տարեդարձի

Գերմանիայում 101-ամյա կինը Բրաունշվեյգի ծերանոցից վթարային ելքի միջոցով փախուստի է դիմել, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը: Ծերանոցը ոստիկանություն էր դիմել կնոջ նկատմամբ հետախուզում հայտարարելու համար:

Նշվում է, որ տարեց կինը կորոնավիրուսի համավարակի պատճառով պետք է մնար կարանտինում։

Ոստիկանները պարզել են՝ կինը փախուստի է դիմել իր դստերը ծննդյան օրվա առթիվ շնորհավորելու համար։ Երբ ոստիկանությունը կնոջ տուն է գնացել, նա կտրականապես հերքել է, որ ծերանոցում է եղել: Կնոջ դուստրը պատմել է, որ մայրն այնտեղ է տեղափոխվել երկու շաբաթ առաջ և շատ է կարոտում ընտանիքի անդամներին:

Հաղորդվում է, որ ոստիկանները տատիկին հետ են տարել ծերանոց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ