![]()
Անահիտ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան ջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Բաց նամակ Աջափնյակի նախկին փոխթաղապետ ,ակտիվիստ Արամ Մանուկյանին ։
-Ճիշտն ասած այս անգամ նամակս որոշեցի անձամբ քեզ գրել,որովհետև վստահ եմ մեծ ուշադրությամբ կարդալու ես այն։
Բաց նամակ գրելու վարպետ չեմ,ինչպես դու ։
Արամ Մանուկյան, ինչու ես կարծում,որ դու խելացի ես և արժանի որ քեզ լսեն ։ Միթե չես տեսնում,որ այն ջանքերը ,որ գործադրում ես անտեղի են ու անիմաստ։
Մի մոռացիր,որ նույն տգետն ու անշնորհակալը մնացիր նույնիսկ այն ժամանակ,երբ քեզ պաշտոն տվեցին։
Վարչապետին ուղղված քո բաց նամակը՝ թե իբր իր հեղափոխական ընկերն ես ուղղակի ծիծաղելի է։
Կարծում եմ դեռ առիթ կլինի մի լավ ծիծաղելու։ Մտածում ես,որ այնքան խելամիտ ու տաղանդավոր ես,որ քեզ թույլ ես տալիս երկրի ղեկավարի հետ նման ձևով արտահայտվել։Ես շատ լավ գիտեմ,ոչ միայն քո անցյալն ու ներկան ,այլ նաև քո ապագան։Դու հրաշալի գիտես,որ մարդիկ իրենց կյանքում թողնում են հետագիծ։
Դու տեսար թե կյանքն ինչ դաժան է լինում անշնորհակալ և ապերախտ մարդկանց հետ։Եվ այս նամակս հենց այն իրականությունն է,որ կարդալու ես։
Վարչապետին հեղափոխական ընկեր ես անվանում մոռանալով ,թե ինչպես այդ նույն հեղափոխական ընկերոջդ անունը գետնով տվեցիր ,երբ պաշտոնյա եղած ժամանակ անվայել ձևով խաղացիր նրա անվան հետ։Երևի հիշողությունդ դավաճանում է Ձերդ մեծությանը։ Շնորհակալ լինելու և անձնվիրաբար աշխատելու փոխարեն տրվեցիր քո թուլությանն ու աջ ու ձախ վիրավորեցիր բարձրաստիճան պաշտոնյաններին՝
մոռանալով,որ այդ նույն հեղափոխական ընկերոջ անվան վրա բիծ ես թողնում ՝ստիպելով ներքին հակահեղափոխական ուժերին գրոհելու նրա վրա։
Դու դեռ երես ունես նրանից օգնություն խնդրելու։
Դու բազմիցս նշել ես՝ իբր սկզբունքներ ունես,մոռանալով որ ամենամեծ սկզբունքը և մարդկային հզոր գիծը՝ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է։Իսկ վարչապետին սատարողներին դու ու քեզ նման մի քանի էժանագին մարդիկ անվանում եք զոմբիներ և դեբիլոիդներ:Դու հիմա երևի հազար երանի ես տալիս անդրշիրիմյան մեռելներին,քանի որ շատ հաճախ մահն ավելի լավ է, քան դժոխային կյանքը,որում դու հիմա հայտնվել ես:
Հիշեցնեմ Աստվածաշնչից մի քանի տող .
ՙՙԱյն ծառը,որը լավ պտուղ չի տալիս կտրվում և կրակն է նետվում :Ուրեմն իրենց պտուղից կճանաչեք նրանց:
Դոււ վաղուց արդեն անպիտան պտուղ ես ու քեզ նմանները Նոր Հայաստանում տեղ չունեն:
Հայաստանի նորագույն պատմության մեջ դու ու քո նամնները մնալու են ոչ թե հեղափոխական ակտիվսներ այլ ապերախտ երախտամոռներ:
Նեղություն չկրես ու նամակիս չպատասխանես թե չէ պատասխանը շատ ավելի ցավոտ կլինի։Դու ինձ ճանաչում ես գիտես իմ սկզբունքներն ու անվախությունը։
Ի տարբերություն քեզ ես իմ երկրին ու վարչապետին մնացի հավատարիմ մի կողմն դնելով իմ բոլոր սկզնունքները։Դու հիմա շնից բացի ուրիշ ոչինչ չունես:Գոնե նրանից հավատարմություն սովորիր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արամ Մանուկյանը գրել էր.
![]()
![]()