Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխող շտապօգնության մեքենաների հերթ է գոյացել հիվանդանոցի դիմաց

Մոսկվայում պատերազմի վետերանների հիվանդանոցի դիմաց շտապօգնության մեքենաների հերթ է գոյացել: Baza Տելեգրամ-ալիքի փոխանցմամբ՝ մեքենաներում եղել են կորոնավիրուսով վարակված մարդիկ:

Հրապարակված կադրերում երևում են շտապօգնության տասնյակ մեքենաներ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տարեցների համար նախատեսված ինֆեկցիոն հիվանդանոցն ունի 150 ազատ մահճակալ, սակայն դրանցից պիտանի են միայն 100-ը: Հենց դա էլ դարձել է այդ խառնաշփոթի պատճառը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ