![]()
Հայ աշակերտներին Թբիլիսի տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։
Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան են վերադառնում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ:
Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանն և ԱՄՆ-ը համատեղ ջանքերով հայրենիք են վերադարձնում 79 վրացի դպրոցականների: Նրանք կրթական ծրագրերով ԱՄՆ-ում էին:
Նրանից մեկն «Ամերիկայի ձայն»-ին պատմել էր, որ իրենց կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված անսպասելի տուն են ուղարկում՝ ծրագիրն ընդհատելով երկու ամիս շուտ:
Հայ աշակերտներին Թբիլիսի տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարում Թբիլիսիի միջազգային օդանավակայանում
Posted by Aliq Media on Friday, April 10, 2020
![]()