ՌԴ-ից Գյումրի վերադարձած, ինքնամեկուսացված տղամարդը ինքնասպանության փորձ է արել, նա տեղափոխվել է Գյումրի ԲԿ, այնուհետև Երևան

Մարտի 28-ին ՌԴ-ից վերադարձած և ինքնամեկուսացված 66-ամյա մի տղամարդ քացախաթթվի էսենցիա է խմել, ինչից հետո տեղափոխվել է Գյումրի ԲԿ: Այս մասին հայտնեց ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը:

Վերջինս կասկածել է, թե կորոնավիրուսով է վարակված, այդ պատճառով է խմել քացախաթթվի էսենացիան:

Արմեն Իսահակյանը նաև նշեց, որ տղամարդը Գյումրի ԲԿ է տեղափոխվել առավոտյան, օգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան թունաբանության հիվանդանոց՝ մասնագիտական բուժում ստանալու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ