Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակված 2 ամսական փոքրիկի վիճակի մասին

Այս պահի դրությամբ ունենք ծայրահեղ ծանր ունեն 8, իսկ ծանր՝ 40 պացիենտ: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարն ընդգծեց, որ երեկ ստացել են 120 թոքերի օդափոխության սարք, ունեցել են 80-ը եւս 50-ը ստանալու են մեկ ամսվա ընթացքում, ընդհանում թիվը կկազմի 250:

Անդրադառնալով կորոնովիրուսով վարակված 2 ամսական երեխայի վիճակին, նախարարը նշեց, որ ենթադրում է, որ լավ է վիճակը, որովհետեւ վատ վիճակի մասին տեղեկատվություն չունի.

«Այս պահին ծանր վիճակով երեխա կամ երեխայի հետ ծնող չունենք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ