«Առնվազն 1-2 տարի վերադարձ չի լինի նախկին կյանքին…». նախարար Թորոսյան

Նախկին՝ բնականոն կյանքին երկար ժամանակ վերադարձ չի լինի: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երկար ասելով՝ նկատի ունեմ առնվազն 1-2 տարի»,- ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով այս ընթացքում թույլ տրված սխալների մասին հարցին՝ Թորոսյանը պատասխանեց.

«Չեմ վարանում իմ սխալներն ընդունել, եթե այդպիսիք եղել են, ու ինքս էլ ուղղում եմ, օրինակ՝ դիմակների մասով: Եվ ընդհանրապես «ստերիլ» պետական պաշտոնյա ունենալու պահանջն այնքան էլ ճիշտ չէ, որովհետև երբ կա նոր հիվանդություն և դրա մասին բազմաթիվ բաներ հայտնի չեն, հնարավոր է անեմ մի հայտարարություն, օրինակ, մեկ ամիս առաջ, հետո պարզվի, որ ինչ-որ նոր բան է հայտնաբերվել, ու այդ հայտարարությունը հավաստի չի: Չեմ վարանի ասել, որ հենց այդպես էլ եղել է»,- ասաց Թորոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ