![]()
Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքները կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքները մեծ դեր ունեն մարդու կյանքում’ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով:
![]()
Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապիսի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հատակին թափված ջուրն է գոլորշիանում, ժանգոտում է երկաթե մեխը:
![]()
Բնության յուրաքանչյուր երևույթ ունի իր առաջացման պատճառները և առաջացնում է իր հետևանքները: Մարմինների ցած ընկնելու պատճառը Երկրի ձգողությունն է: Քամու առաջացման պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստիճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է:
![]()
Եվ այսօր մարդը սկսեց խանգարել բնությանը ապրել իր օրենքներով , և բնությունը սկսեց պատասխանել մարդուն, համարժեք խանագարելով նրան, ապրել իր կյանքով։
![]()
Մոլորակին սպառնացող վտանգը այսօր անվանում ենք կորոնավիրուս, որ մարդկանց կյանքեր է խլում ․ բնությունը հոգնել է մարդ կենդանուց, որ ամեն քայլափոխի խանգարում է բնական մի երևույթի։
![]()
Իսկ ինչպես են այս վարակը տեսնում և պատկերացնում մեր փոքրիկները․․․
Համացանցում հայտնվել են փոքրիկ Անիի նկարները, որտեղ այնքան բովանդակ է ներկայացված մարդ — բնություն հարաբերությունները, նրանց պայքարը և այդ ամենի բովում կորոնավիրուս վարակը։
Անի Ստեփանյանը այս վիրուսի մասին իր պատկերացումները նկարների տեսքով ներկայացրել է մեզ, իսկ մեզ մնում է միայն նայել և դատողություններ անել մեր հետագա անելիքների վերաբերյալ։
Մանկան աչքերում ոչինչ հենց այնպես չի պատկերվում, մտածենք մարդիկ ․․․
![]()
![]()