Պյատիգորսկում քրոջն ու նրա երեխաներին պատանդ վերցրած Հովսեփը պահանջել է որպես բարեգործական օգնություն 200 միլիոն դոլար փոխանցել Հայաստանին

ՌԴ Պյատիգորսկ քաղաքում ապրիլի 9-ին անցկացված հատուկ գործողության ժամանակ ոստիկաններն ազատել են մի կնոջ ու նրա երկու անչափահաս որդիներին, որոնք պատանդ էին վերցվել կնոջ եղբոր կողմից:

Հովսեփ Մ. անունով տղամարդը Մոսկվայից գնացել էր Պյատիգորսկ` հարազատներին այցելության: Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը տեղեկացրել է, որ նախնական տվյալներով՝ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի և հաշվարկված է հոգենևրոլոգիական դիսպանսերում:

Բնակարանում բարիկադավորված տղամարդը պահանջել է որպես բարեգործական օգնություն 200 միլիոն դոլար փոխանցել Հայաստանին և պնդել է, որ իրեն զանգահարի ՌԴ նախագահը: Նա նաև կործանիչ է պահանջել։

Տղամարդը մշտական բնակվում է Մոսկվայում, որտեղ աշխատում է որպես բռնցքամարտի մարզիչ: Հաղորդվում է, որ նման քայլի նա կարող էր գնալ անքնությունից, քանի որ աչքի վիրահատությունից հետո դեղեր էր ընդունում և չէր կարողանում քնել:

ՌԴ Ստավրոպոլի երկրամասի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել պատանդ վերցնելու մեղադրանքով:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ