![]()
Մի քանի օրվա ընթացքում COVID-19-ով վարակվածների թիվը Ռուսաստանում ավելացել է 1786-ով և հասել 11917-ի: Այս մասին լրագրողներին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, հայտնում է RIA Novosti-ն:
«Վերջին օրերին Ռուսաստանի Դաշնությունում նոր տեսակի կորոնավիրուսի հաստատված դեպքերն ավելացել են 1786-ով 57 շրջաններում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը տեղեկացնում է .
«Ապրիլի 9-ի դրւթյամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։
Ապրիլի 9-ի դրւթյամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ»:
![]()