Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն անցել է 1․6 միլիոնից, իսկ Հայաստանում…

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1,604,900-ի։ Մահացել է 95,738 մարդ, ապաքինվել՝ 356,673-ը։ Այս մասին հայտնում է Worldometer-ը։

Ներկայում բուժում ստացող 1,152,489 մարդուց 49,128-ի (4%) վիճակը ծանր է։

ԱՄՆ-ը շարունակում է առաջատար մնալ վարակակիրների թվով՝ 468,887։ Երկրում գրանցվել է մահվան 16,697 դեպք, վերջին 1 օրում՝ մոտ 1900։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը տեղեկացնում է .

«Ապրիլի 9-ի դրւթյամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։

Ապրիլի 9-ի դրւթյամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ»:

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 16–ով, բուժվածների թիվը՝ 11-ով

  • կորոնավիրուսի հաստատված դեպքեր — 937,
  • բուժվածներ — 149
  • փաստացի բուժվողներ — 777
  • մահվան ելքեր — 11
  • բացասական թեստեր — 5144

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ