Ինչո՞ւ է կորոնավիրուսը 10 անգամ վտանգավոր գրիպից

Ինչո՞ւ է կորոնավիրուսը 10 անգամ վտանգավոր գրիպից կամ վարակի «իտալական» առանձնահատկությունները։

2020 թվականի հունվարի 20-ին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Առայժմ վիրուսի բուժման որևէ կոնկրետ մեթոդ չի մշակվել։

Հունվարի 22-ից Ուհան քաղաքում կարանտին է հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, իսկ քաղաքը փակվել է մուտքի և ելքի համար։ Ընդհանուր առմամբ, Չինաստանի իշխանությունները սահմանափակել են 14 քաղաքների մուտքն ու ելքը[7][8]։ Վիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում[9]։

Հունվարի 22-ին վիրուսի բռնկման կապակցությամբ տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ կոմիտեի արտահերթ նիստը: Հունվարի 23-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեն համակարծիք է, որ նոր կորոնավիրուսի բռնկումն առանձնակի վտանգ չի ներկայացնում, որի պատճառով հանրային առողջապահության բնագավառում առայժմ արտակարգ միջազգային դրություն չի հայտարարվում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ինչո՞ւ է կորոնավիրուսը 10 անգամ վտանգավոր գրիպից կամ վարակի «իտալական» առանձնահատկությունները

Ինչո՞ւ է կորոնավիրուսը 10 անգամ վտանգավոր գրիպից կամ վարակի «իտալական» առանձնահատկությունները

Posted by SHANTNEWS.am on Thursday, April 9, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ