![]()
Դեղագործական ընկերությունները զարմանալի արագությամբ պատվաստանյութեր են մշակում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Novavax ընկերությունը հայտարարել է, որ մայիսի կեսերին կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումներ կսկսի մարդկանց վրա: Կենդանիների վրա կատարված թեստերը ցույց են տվել, որ օրգանիզմը հզոր իմունային արձագանք է տալիս պատվաստանյութին, ստեղծում է հակամարմիններ, որոնք կարող են ճնշել վիրուսը: Փորձարկման անվտանգության և արդյունավետության մասին նախնական արդյունքները պատրաստ կլինեն հուլիսին:
Novavax-ը միայն մեկն է այն ավելի քան մեկ տասնյակ ընկերություններից, որոնք փորձում են պատվաստանյութ, հակավիրուսային դեղամիջոցներ կամ այլ բուժումներ գտնել կորոնավիրուսի դեմ:
New York Times-ը ներկայացրել է ավելի քան 2 տասնյակ ընկերություններից մի քանիսին, որոնք աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կամ դեղամիջոցի ստեղծման ուղղությամբ:
Ամերիկյան Mesoblast ընկերությունը ցողունաբջջային թերապիա կսկսի 240 հիվանդների վրա:
Johnson & Johnson ընկերությունը պատվաստանյութի կլինիկական հետազոտություններ կսկսի սեպտեմբերին, ինչի համար ԱՄՆ-ի բյուջեից ստացել է 500 մլն դոլար:
Սովարական պայմաններում նոր պատվաստանյութերի և դեղորայքի մշակումը տարիներ կտևեին, սակայն դեղագործական ընկերությունները, հասարակական կազմակերպությունների, պետական գործակալությունների և կարգավորող մարմինների աջակցությամբ, շտապում են սեղմել այս ժամանակահատվածը:
Ըստ մասնագետների՝ առնվազն մեկ տարի է հարկավոր, մինչև որևէ պատվաստանյութ կմտնի կիրառության մեջ:
![]()