«Մայիսի 1-ից գազալցակայաններում այլևս խաղային ավտոմատներ չեն լինի․..». վարչապետ Փաշինյան

Հանրապետության գազալցակայաններում մայիսի 1-ից այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում այս չարաբաստիկ խաղային ավտոմատներն արգելող օրենքը»,-մասնավորապես գրել է վարչապետն ու տեղադրել Թավշյա հեղափոխության քայլարշավից մի հատված, որում Փաշինյանը խոսում է գազալցակայաններում առկա խաղային ավտոմատների մասին, դրանք անվանում չարիք:

«Դրանք, ըստ էության քաղաքացիներին կողոպտելու եղանակ են, եւ պետք է վերջ տրվի: Մենք կազինոների նկատմամբ սահմանափակումներ ենք մտցնում, սակայն գտնվում են մարդկանց կլողոպտելու նոր ձևեր,-ասվում է տեսանյութում:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում

Խաղային ավտոմատների գործունեությունը կարգելվի:

Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում այս չարաբաստիկ խաղային ավտոմատներն արգելող օրենքը։ Այսինքն՝ մայիսի 1-ից գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, April 9, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ