«Դրականը այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է…». նախարար Թորոսյանը գրառում է կատարել

ՀՀ ԱՆ նախարր Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

‼️ Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք:

Դրականը այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը:

Բացասականը այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները:

#ՄնաՏանը #ԿանխիրՏարածումը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ