«Անկախ կորոնավիրուսից՝ 500 կմ ճանապարհ հիմնանորոգելու ծրագիրը ուժի մեջ է…». Սուրեն Պապիկյան

Անկախ կորոնավիրուսից՝ նախորդ տարի կառավարության հրապարակած նախագծերը՝ 2020 թվականին 500 կմ ճանապարհ վերանորոգելու հետ կապված, ամբողջությամբ ուժի մեջ է: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա շատ կարևոր է, մենք պետք է նաև կապիտալ ծախսերի մասով մեր անելիքները քննարկենք, որովհետև ճգնաժամը հաղթահարելու իմաստով կապիտալ ծախսերը մեզ պետք է օգնեն պահպանել եղած աշխատատեղերը, բացել նոր աշխատատեղեր: Կապիտալ ծախսն այն ուղղությունն է, որ իր ետևից պետք է, այսպես ասած, քաշի նաև տնտեսության մյուս ճյուղերը:

Եվ մենք կենտրոնանում ենք կապիտալ ծախսերն ամբողջությամբ իրականացնելու վրա:

Այն ծախսերը, որոնք մտածում ենք, որ այս տարի չենք կարող իրականացնել, բյուջեում վերաբաշխումներ ենք անում, որպեսզի առաջացած տարածքում հնարավորություն ունենանք ներգրավել նոր միջոցներ և ընդլայնել մեր պլանավորած կամ հնարավոր կապիտալ ծախսերի մասշտաբը:

Այս թեմայով նույնպես մեր քննարկումները սկսել ենք և կշարունակենք՝ մինչև համոզվենք, որ այդտեղ հարցը կարգաբերել ենք հնարավորինս լավագույն ձևով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց վարչապետը և հույս հայտնեց, որ ամեն ինչ կընթանա նախատեսածով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ