![]()
Փայլակ Ուրուսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Բաց նամակ Մեծարգո Պարոն Վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Մեծարգո Պարոն Վարչապետ ելնելով այսօրվա ծանր իրավիճակից, ինչպես բոլոր երկրները այնպես էլ հայ ժողովուրդը գտնվում է պատերազմական դրության մեջ, սակայն ի տարբերություն բոլորի հայ ժողովրդի դեմ երկրորդ լայնածավալ ռազմաճակատ են բացել նախկին գող ավազակ թալանչի ու մարդասպան գերկորոնա վիրուսակիր նախկին հանցավոր ռեժիմը, որոնք պահպանելով իրենց մենաշնորհային լծակները տնտեսական կարևորագույն ոլորտներում, այս ծանր աղետը օգտագործում են իրենց կեղտոտ ու անհուսալի նպատակներին հասնելու համար։
Համաշխարհային, բոլոր պատերազմների ժամանակ չլսված բան է, երբ առաջնային նշանակության ապրանքները թանկացնեին ավելի շատ գերշահոււյթ ստանալու համար։ Տեսնելով Գյուղատնտեսության ռազմավարական դերն ու նշանակությունը, չեմ կարող Ձեզ ևս մեկ անգամ տեղյակ չպահել այն ինչտեղի է ունենում նավթամթերքների շուկայում։ Նախկին հանցավոր ռեժիմը պահպանելով մենաշնորհային իրենց դիրքերը, այնքան գերշահույթ են ստանում, որ կերազեին նույնիսկ նավթ արտահանող երկրները։
Մեծարգո Պարոն Վարչապետ տեսեք, օրինակ մեկ ամիս և ավելի դիզվառելիքի միջազգային գինը (իտալական պլատց, որով մենք ենք ներկրում) կազմում է 280 $ + 45, Փոթի֊ Այրում 34 $, նույնիսկ +վրացի ոչ բարով իշխանությունների միջնորդավճար 40$, Այրում֊ Երևան 23$, +պետ. հարկեր 28 $ և +ԱԱՀ 20%, +2% բնապահպանություն, որի ինքնարժեքը կազմում է մեկ տոննան 550$ ÷ 1200 լիտրի կստանանք ինքնարժեք 0, 46$ որը համարժեք է ՄԵԿ ԼԻՏՐԸ 225 ԴՐԱՄ։ Եթե նույնիսկ դիզ վառելիքի մանրածախ գինը լինի 300 դրամ, ապա այսօրվա գերիշխող ընկերությունների գերշահույթը կկազմի 75 դրամ կամ մեկ տոնայից 1200×75= 90 000 ,ԴՐԱՄ կամ 180$, աշխարհում գոյություն չունեցող 50% շահույթ, և քանի որ մանրածախը 380֊400 դրամ է, ապա այն դառնում է 100% և ավել շահույթ։ Մեծարգո Պարոն Վարչապետ սա բացահայտ դիվերսիա է մեր գյուղատնտեսությանը և երկրի նկատմամբ և ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՄ, որ Ձեր պատկան մարմինները իրենց տեղում չեն։
Հիշենք համաշխարհային պատեևազմը, ամենուր սով էր, և ոչինչ չթանգացավ, ի՞նչու՝ որովհետև այդ հարցում շատ խիստ և ճիշտ օրենքներ էր գործում, նույնիսկ մահապատժի էին ենթարկում։ Մեծարգո Պարոն Վարչապետ մաֆիայի կլանը օգտվելով մեր շատ թավիշ լինելուց ավելի է սանձարձակ դարձել։ Ուստի, խնդրում եմ ՁԵԶ պատերազմը երկու ճակատով կռվելու և հաղթելու համար չպետք է լինել ավելի շատ դեմոկրատ։ Ժողովուրդը Ձեզ վստահում է, և համոզված եմ, որ ավելին կանեք այս իրավիճակը հաղթահարելու համար։
Միևնույնն է ԱՅՈ֊ն լինելու է 90%֊ից ավելի․․․
Բաց նամակ Մեծարգո Պարոն Վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Մեծարգո Պարոն Վարչապետ ելնելով այսօրվա ծանր իրավիճակից, ինչպես…
Posted by Paylak Urusyan on Wednesday, April 8, 2020
![]()