Կորոնավիրուս է հաստատվել նաև Սաուդյան արքայական տան ավելի քան 150 ներկայացուցչի մոտ

Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսով վարակվածների 5 տոկոսը՝ 150 մարդ, ներկայացնում է արքայական ընտանիքը։ Այս մասին հայտնի է դարձել NY Times պարբերականին։

Արքայական ընտանիքին սպասարկելու համար արքունական հիվանդանոցում արդեն 500 VIP տեղ են նախապատրաստել։ Ընտանիքի վարակակիրներից միայն մեկի վիճակն է ծանր։

Ինքը՝ Սալման արքան, որ 84 տարեկան է, այդպիսով խոցելի խմբում է, ինքնամեկուսացել է թագավորությանը պատկանող կղզիներից մեկում՝ Կարմիր ծովում։

Իսկ թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանը, որը փաստացի կառավարում է երկիրը, նույնպես ինքնամեկուսացումից է աշխատում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ