Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր են գրանցվել

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է։

«Ցավով տեղեկացա, որ առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։

Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։ Վերջինս Արարատի մարզից էր։

  • 📍Մնացե՛ք տանը
  • 📍Սահմանափակե՛ք շփումները
  • 📍Հետևե՛ք անձնական հիգիենային
  • 📍Առո՛ղջ եղեք»,- գրել է Արարատի մարզպետը։

‼️Ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնոավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի ընդհանուր…

Posted by Garik Sargsyan / Գարիկ Սարգսյան on Thursday, April 9, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ