![]()
Իտալիայում նոր կորոնավիրուսից և դրա բարդություններից մեկ օրում մահացությունների թիվը կազմել է 542, ինչը նախորդ օրվա համեմատ (604) փոքր առաջընթաց է: Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելիի հայտնած տվյալները ներկայացնում է ТАСС-ը:
Կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը համաճարակի սկզբից ի վեր Իտալիայում գերազանցել է 17,6 հազարը, վարակվածների թիվը նախորդ օրվա համեմատությամբ աճել է 880-ով և կազմել 1195: Միևնույն ժամանակ, երկրում մեկ օրում գրանցվել է բուժվածների ռեկորդային քանակ` 2099 մարդ: Բուժվածների ընդհանուր թիվը հասել է 26 491-ի:
Բորելին նշել է, որ ներկայումս Իտալիայում վարակված է 95.262 մարդ: Մինչ այժմ վարակվածների ընդհանուր թիվը, ներառյալ բուժվածները և մահացածները, կազմել է 139.422: Նախորդ օրը հաղորդվել էր 135 586 դեպքի մասին:
Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ կորոնավիրուսից մահացած բժիշկների թիվը հասել է 96-ի:
![]()