![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«2018 թվականից ի վեր Հայաստանի բյուջեի եկամուտներն ավելացել են 1 մլրդ 100 մլն դոլարով։ Դա՝ ի կատարում իմ նախահեղափոխական խոստման»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊԵԿ-ը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր.
«2020 թվականի առաջին եռամսյակի ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ընդհանուր ծավալը կազմել է 349 մլրդ դրամ:
Դա 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 46%-ով կամ շուրջ 110 մլրդ դրամով»,-ասված է հաղորդագրության մեջ:
2018 թվականից ի վեր Հայաստանի բյուջեի եկամուտներն ավելացել են 1 մլրդ 100 մլն դոլարով։ Դա՝ ի կատարում իմ նախահեղափոխական խոստման։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, April 8, 2020
![]()