![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
Ելակը մտավ զորամաս…
Երկնքից մանանա էիք ուզու՞մ… մեր օրերում, երբ երկրում արտակարգ դրություն է հայտարարված, ունենք տնտեսական ճգնաժամ, զորամասերում մեր զինծառայողներին ելակով են պահում, որի արժեքը եթե չեմ սխալվում տատանվում է 3000-4000 դրամ կիլոգրամի դիմաց։
Համոզված եմ, որ իրենց իսկ երեխաներին հյուրասիրելու համար նման ճոխություն շատերն իրենց նույնիսկ չեն կարող թույլ տալ…
Սա ներկայիս իշխանությոնների ամենամեծ ձեռքբերումներից ու հաջողություններից մեկն է, երբ զորամասերում զինծառայողներին տրվող սննդի մակարդկակն ու որակը էականորեն փոխվեց ու համոզված եմ, որ դեռ սրանով չենք սահմանափակվելու…
Բարի ու անփորձանք ծառայություն մեր զինվորներին…
Ելակը մտավ զորամաս…Երկնքից մանանա էիք ուզու՞մ… մեր օրերում, երբ երկրում արտակարգ դրություն է հայտարարված, ունենք…
Posted by Taron Chakhoyan on Wednesday, April 8, 2020
![]()