Ազոտի օքսիդը կարող է կորոնավիրուսի զոհերի փրկության բանալին դառնալ

Ազոտի օքսիդը  անոթներին ստիպում է ընդլայնվել։ Սա, իր հերթին, մեծացնում է մարմնում թթվածնի կոնցենտրացիան: Ազոտի օքսիդը արդեն օգտագործում են սրտի թերություններով ծնված նորածիններին բուժեոլւ համար: Հիմա խոսքը գնում է այն մասին, որ գազը կարող է ազատել թոքերի՝ արհեստական օդափոխություն իրականացնելու անհրաժեշտությունից։ Գումարած, հաստատվեել է, որ գազն ունի հակավիրուսային հատկությունները եւ կարող է աշխատել տարբեր տեսակի կորոնավիրուսների դեմ:

Գազի մասշտաբային հետազոտություն կանցկացվի Մասաչուսեթսի, Ալաբամայի, Լուիզիանայի, Ավստրիայի, Իտալիայի եւ Շվեդիայի հիվանդանոցներում: Կորոնավիրուսով հիվանդները, վարակի՝ ցածրից մինչեւ չափավոր աստիճանի ծանրության, երկու շաբաթվա ընթացքում կներշնչեն ազոտի օքսիդ՝ օրվա մեջ երկու անգամ՝ 20-30 րոպե:

Հետազոտողները հույս ունեն, որ գազը կոչնչացնի վիրուսը թոքերի մեջ, կնվազեցնի դրանց վնասվածքը եւ կկրճատի այն հիվանդների թիվը, որոնց թոքերի արհեստական օդափոխության ապարատներ են պահանջվում:
Բացի այդ, գազը պետք է փորձարկվի առողջապահական համակարգի աշխատակիցների վրա, որոնք պարբերաբար շփվում են կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ: Բժշկական անձնակազմը կներշնչի ազոտի օքսիդի ավելի մեծ դոզա՝ 10-15 տևողությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ