«Covid-19-ի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր, Երևանում…». Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն․ Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր՝ ժամը 14:00-ին։

«Այսօր ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն, կատարվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են տեխնիկական հարցեր, հստակեցվել է վերապատրաստվող խմբի կազմը:

Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր՝ ժամը 14:00-ին, Երևանում, և պատրաստ կլինի ընդունել առաջին նմուշները` 5 ժամվա ընթացքում ապահովելով 99% ճշգրտություն:

Նմուշառումը կկատարեն ՀՀ ԶՈւ, իսկ հետազոտությունը՝ ՌԴ ԶՈւ մասնագետները», – ասված է գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ