![]()
ԵՊԲՀ ռեկտոր Արեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայ Զինվորի կոչը, լսեք՝ մնացեք տանը, որ նրանք առողջ գան հասնեն տուն»:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ նոր կորոնավիրուսից մահացության հերթական՝ 9-րդ դեպքն է գրանցվել.
«Արտաշատի բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։
Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա»։
![]()
![]()