![]()
Աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1,431,973 դեպք, մահացել է 82,096 մարդ, ապաքինվել՝ 302,209-ը։ Այս մասին հայտնում է Worldometers միջազգային վիճակագրական ծառայությունը։
Ներկայում փաստացի բուժվում է 1,047,668 մարդ, որից 47,895-ի (5%) վիճակը ծանր է։
Իրավիճակն առավել բարդ է ԱՄՆ-ում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում։
![]()
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․
«Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից:
Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:
Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին:
Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտը, ով տառապում էր նաեւ քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ»:
![]()