ՌԴ-ից Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կգործի այսօրվանից

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է .

«Այսօր ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն, կատարվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են տեխնիկական հարցեր, հստակեցվել է վերապատրաստվող խմբի կազմը:

Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր ժամը 14:00-ին Երևանում և պատրաստ կլինի ընդունել առաջին նմուշները` 5 ժամվա ընթացքում ապահովելով 99% ճշգրտություն:

Նմուշառումը կկատարեն ՀՀ ԶՈւ, իսկ հետազոտությունը ՌԴ ԶՈւ մասնագետները:

Շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ /PCR/ անալիզ:

Նշված կոմպլեքսը հնարավորություն ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարել առաջադրված խնդիրը:

մանրամասները առաջիկայում՝ «Զինուժի» տեսանյութում»

Հիշեցնենք , որ երեկ կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով ՀՀ են ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը , COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և նմուշառման համակարգով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ