![]()
Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (ԱԱԳԼ) գիտաշխատող Վաչիկ Խաչատրյանն ու ընկերներն օր ու գիշեր աշխատելուց հետո ախտահանիչ սարք են ստեղծել, որը, ինչպես իրենք են նշում՝ կօգնի բժիշկներին։
Նրանց փոխանցմամբ՝ սարքը կարելի է տեղադրել հիվանդանոցում ու իրականացնել տարբեր իրերի ախտահանում՝ բժշկական դիմակներ, խալաթներ և այլն։
«Սարքը հավաքել ենք երկուսով՝ ես և ընկերս, ով ուսանող է, բայց մեզ շատ են օգնել ինստիտուտի մյուս գիտաշխատողները։ Ոչ թե կոնկրետ օրինակի, այլ մեր ֆանտազիայի հիման վրա ենք սարքել, սակայն մի շարք հետազոտական աշխատանքներ կատարելուց հետո։
Օրինակ՝ թե ի՞նչ չափի պետք է լինի սարքը, հզորությունը որքա՞ն պետք է լինի, ի՞նչ պարամետրեր պետք է ունենա, և այլն։ UV ախտահանիչ սարքերը նոր չեն, ուղղակի մենք ավելի մեծ տարբերակն ենք սարքել՝ հենց հիվանդանոցներում կիրառելու համար»։
![]()