«Նախկինները ժամանակին ինչպես իշխանություն չկարողացան լինել երկրի ու ժողովրդի համար, այնպես էլ այսօր ընդդիմություն չեն կարողանում լինել…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավրապես ասվում է.

Նախկինները ժամանակին ինչպես իշխանություն չկարողացան լինել երկրի ու ժողովրդի համար, այնպես էլ այսօր ընդդիմություն չեն կարողանում լինել…

Դե մեր էսօրվա 3000-դրամանոց օգնություն բաժանող, դրա հաշվին օրական 40 անգամ հեռուստացույցով գովազդվող, սեփական բիզնես շահերը հետապնդող ու պադվալներում թաքնվածների շահերը պաշտպանող ըննդիմադիր կոչվածների մասին խոսելն անգամ ավելորդ է…

Ընդդիմությունը այ սա է, Վրաստանում ընդդիմությունն այս նեղ օրերին կոչ է անում բոլորին օգնել ու ձեռք մեկնել կառավարությանը։

Որովհեև էս մարդիկ պետական ու ազգային շահը վեր են դասում ամեն ինչից ու չեն փորձում երկրում ստեղծված իրավիճակից քաղաքակն դիվիդենտներ շահել… այլ քաղաքական այլախոհությունը մի կողմ դրած փորձում են երկրի իշխնությանն աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարում…

Այս նեղ ու դժվարին օրերին թերևս առիթ ունեցանք պատռելու շատերի դիմակը, բայց էլի դիմակներ կպատռվեն, դեռ շատերին կհասցնենք էլ ավելի լավ ճանաչել…

էս ամեն ինչը կանցնի, վիրուսի դեմ էս պատերազմը կհաղթենք, բայց ոմանք էլ երբեք չեն կարողանա վերականգնել իրենց արդեն իսկ շրիշակից ներքև հայտնված հեղինակությունը…

Ժամանակին ոմանց հասցեին ասել էի՝ անհայրենիք դավաճաններ, էլի մնում եմ նույն կարծիքին, ու ասեմ ավելին՝ դրանց շարքերը համալրվեցին…

Նախկինները ժամանակին ինչպես իշխանություն չկարողացան լինել երկրի ու ժողովրդի համար, այնպես էլ այսօր ընդդիմություն չեն…

Posted by Taron Chakhoyan on Tuesday, April 7, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ