«Ապրիլի 7-ը Գյումրիում, արտակարգ դրության պայմաններում»․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել , որին կից գրել է․

Ապրիլի 7-ը Գյումրիում, արտակարգ դրության պայմաններում։

Հավելենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողի  հարցին ի պատասխան, թե նոր տեսակի կորոնավիրուսի քանի հաստատված դեպք կա Գյումրիում, ճիշտ չի՞ լինի ավելի կոնկրետ մատնանշել, թե ՀՀ որ բնակավայրում որքան դեպք է արձանագրվել, նշել է․

«Այսօր կամ ամենաուշը վաղը կլինի քարտեզ, որտեղ նշված կլինեն այն բնակավայրերը, որտեղ նշված կլինեն հաստատված դեպքերը։ Գյումրիում դրանք շատ չեն։ Մեկ կամ երկու՝ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել։

Անգիր, ճիշտն ասած, չեմ հիշում։ Սակայն նրանք մեկուսացված են։ Նրանց շփման շրջանակը պարզ է և մեկուսացված։ Գումարած դրան՝ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում շարունակվում է բուժումը նաև այլ բնակավայրերից այնտեղ գտնվող մեր քաղաքացիների։ Այսինքն, Գյումրիի ինֆեկցիոնը մեր հիվանդանոցներից մեկն է, որտեղ բուժում են ստանում պրակտիկորեն անսիմպտոմ կամ թեթև դեպքերով մեր քաղաքացիները»։

#կոռոնաՀԱՄԵՐԳ#ՄՆԱՏԱՆԸ

Posted by Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբ on Tuesday, April 7, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ