Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անակնկալ կատարումը 15-րդ թաղամասի բակերից մեկում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անակնկալ կատարումը 15-րդ թաղամասի բակերից մեկում՝ նվիրված մեր մայրերին, քույրերին, դուստրերին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու կից տեսանյութ հրապարակել։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին, ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 7-ի ժամը 15-ը՝ 6982 անձի նկատմամբ, 2759-ը՝ մայրաքաղաքում, 4223-ը՝ մարզերում։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ծառայություն են իրականացնում նաև բանկերի, սուպերմարկետների և այլ հաստատությունների հարակից տարածքներում, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ։ Հերթի մեջ գտնվող քաղաքացիներին ոստիկանները հորդորում են միմյանց միջև պահպանել տարածություն։

Մանրամասները դիտեք ստորև ներկայացված տեսանյութում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անակնկալ կատարումը 15-րդ թաղամասի բակերից մեկում՝ նվիրված մեր մայրերին, քույրերին, դուստրերին:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անակնկալ կատարումը 15-րդ թաղամասի բակերից մեկում՝ նվիրված մեր մայրերին, քույրերին, դուստրերին:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, April 7, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ