«24 ժամ աշխատում ենք, որ դուք մնաք տանը…». բուժաշխատողների հորդորը

Այսօր Առողջության համաշխարհային օրն է։ Եվ ահա բուժաշխատողները հանրության նորից հիշեցնում են համաշխարհային ու համամարդկային հորդորը.

«Մնա՛ տանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Առողջապահության նախարարությունից մանրամասնում են, որ օրը նշելը նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր է առողջությունը, և որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակը բարելավելու համար:

Ուստի, ամեն տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահական որևէ խնդրի` տարբեր կարգախոսներով և նշանաբաններով, կենտրոնացնելով հանրության ուշադրությունն առողջապահական գլոբալ միտումների և առանձին խնդրի շուրջ:

2020 թվականը ԱՀԿ-ն հայտարարել է քույրական գործի և մանկաբարձական ծառայությունների աշխատողների միջազգային տարի` ընդգծելով նրանց կարևոր դերը բնակչության առողջության պահպանման գործում, ինչպես նաև այս ոլորտների հզորացման և ամրապնդման անհրաժեշտությունը:

«Սա առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու ու գնահատելու մեր բժիշկներին ու բուժքույրերին, ովքեր  ամեն օր պայքարում են մեր բնակչության առողջության պահպանման համար` հաճախ իրենց սեփական առողջության հաշվին»,- նշում են ԱՆ-ից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ