Անապահով ընտանիքների երեխաներին համակարգիչներ են տրամադրվել…

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված համակարգչային տեխնիկայից 38-ը տրամադրվել է Արարատի մարզպետարանին։

Այդ մասին գրառում է արվել Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։

«Նվիրաբերված սարքերը փոխանցվել են թվով 16 դպրոցների 3 և ավելի երեխաներ ունեցող սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է մաս կազմել այս կարևոր գործընթացի»,- ասված է գրառման մեջ:

Ձեզանից յուրաքանչյուրը կարող է մաս կազմել այս կարևոր գործընթացի։ Անհատներն ու կազմակերպությունները համակարգիչներն ու այլ սարքավորումները կարող են ներկայացնել Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960):

‼️🖥 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված համակարգչային տեխնիկայից 38-ը…

Posted by ՀՀ Արարատի մարզպետարան on Tuesday, April 7, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ