«Ոստիկանն ասաց՝ համը հանեք, կտանենք Համալիր…». Մոսկվայից ժամանածները դժգոհ են մեկուսացման պայմաններից

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Մոսկվայից ժամանածները դժգոհ են մեկուսացման պայմաններից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ:

Տեղեկացնեմ նաև, որ րոպեներ առաջ «Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ