«Մեր կամավորները և բուժաշխատողները, որոնցով հպարտանում եմ»․ Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․

Մեր կամավորները և բուժաշխատողները, որոնցով հպարտանում եմ։

Ավելի վաղ նախարարը կոչով դիմել էր մեր բուժաշխատողներին․

Հարգելի գործընկերներ, սիրելի բուժաշխատողներ

Այս լարված և ծանր օրերին մեր ժողովուրդը ավելի շատ ունի ձեր բոլորի կարիքը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդանցած մեր քաղաքացիներին:

Այդ համակարգը ոտքի կանգնեցնելու և ամբողջ թափով գործարկելու համար մեզ անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողները, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ և կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում.

— ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել),
— լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ,
— ռեանիմատոլոգներ,
— բուժքույրեր,
— մայրապետեր:

Դիմելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել hr@moh.am էլ.հասցեով կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) կամ բջջային 091190875 հեռախոսահամարներով:

Հ.Գ. կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր բուժաշխատողներին իրենց նվիրական գործի համար:

Կամավորներ 07.04.2020թ.

Մեր կամավորները և բուժաշխատողները, որոնցով հպարտանում եմ ♥️#ՄնաՏանը #ԿոտրիրՏեմպը #ՀարթեցրուԿորը

Posted by Arsen Torosyan on Monday, April 6, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ