«Հանձնարարական եմ տվել զբաղվել Վանաձորում հացի թանկացման խնդրով…». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ երեկ քաղաքացիների կողմից իրեն ուղղված մի հարցի՝ Վանաձորում տեղի ունեցած անհամաչափ թանկացումների վերաբերյալ:

Վարչապետը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան՝ խորհրդակցության ժամանակ, ՏՄՊՊՀ նախագահն ասել է, որ իրենք զբաղվում են այդ հարցով՝ կոնկրետ Վանաձորում հացի թանկացման պատճառները հասկանալու համար:

«Ես տվել եմ հանձնարարական, որ դրանով զբաղվեն, նա ասաց, որ որոշ ապրանքատեսակների մասով որոշակի գնանկում է նկատվել:

Մենք կշարունակենք հետևել իրավիճակին, մոնիթորինգ անել, այստեղ խնդիրը հետևյալն է. ոչ թե ինքնին թանկացումները, այլ՝ թույլ չտանք չհիմնավորված գործողություն, գնային շահարկումներ և չարաշահումներ տեղի ունենան, այս առումով հասկանալի է, որ կարող են գների որոշակի փոփոխություններ տեղի ունենալ»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ