Քոչարյանը դատի է տվել վարչապետ Փաշինյանին․ 2 մլն դրամ փոխհատուցում է պահանջում

Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին փոխանցում է Armtimes.com-ը՝ հղում անելով Դատական տեղեկատվական համակարգի տվյալներին:

Քոչարյանն այսպիսով հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Հայցը ներկայացվել է ապրիլի 3-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ դատարանից նաև 2 միլիոն դրամ փոխհատուցում են պահանջում:

Ալումյանն ասաց, որ հայցի պատճառը չհավասարակշռված և անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններն են, որոնք, ըստ նրա, արել է վարչապետը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ է դատի տալիս Նիկոլ Փաշինյանին. Երևան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի որոշմամբ՝ գործի վարույթը կարճվել էր՝ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ