![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում դիմելով կանանց՝ շնորհավորեց նրանց տոնը, մաղթեց, որ այս տարին և այս գարունը հուշերի մեջ մնա ավելի շատ դրականով:
Վարչապետը նաև անդրադարձավ կորոնավիրուսի դեպքերին:
«Մենք այսօր խորհրդակցություն ունեցանք, Առողջապահության նախարարությունը, պարետատունը շարունակում են պահպանել զգուշավոր լավատեսություն, նոր դեպքերը 20 են, թեստերը ավելի քիչ են, քանակը՝ 211, բայց ԱՆ-ն և պարետատունը կարծում են, որ երեկվա մեր գնահատականը շարունակում է պահպանվել:
Երեկ բացառիկ օր է եղել նաև նրանով, որ առողջացումով դուրս գրված պացիենտներն ավելի շատ են եղել, քան նոր ախտորոշումները: 20 նոր ախտորոշում ունենք և 25 հոգի առողջացումով դուրս գրված պացիենտ»,- տեղեկացրեց նա:
Պահպանում ենք զգուշավոր լավատեսությունը. առաջին անգամ ավելի շատ մարդ առողջացումով դուրս է գրվել, քան ախտորոշվել է դրական:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, April 6, 2020
![]()