Համաճարակը հաղթահարած չինացի բժիշկները ամիսների բաժանումից հետո վերամիավորվել են ընտանիքների հետ․

Համացանցում հուզիչ տեսանյութեր են տարածվել այն մասին, թե ինչպես են նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի առաջնագծում գտնված բուժաշխատողները մի քանի ամիս տևած անդադար աշխատանքից հետո վերադառնում ընտանիքներ։

Տեսանյութերից մեկում փետրվարի 1-ին Չինաստանի Ֆուջիան նահանգից համաճարակի էպիկենտրոն դարձած Հուբեյ նահանգ ուղարկված 194 հոգանոց բուժանձնակազմն է, որը 14 օր կարանտին ռեժիմում մնալուց հետո առաջին անգամ հանդիպում է ընտանիքի անդամների հետ։

Տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես են կարոտած ամուսինները ծաղկեփնջերով սպասում իրենց կանանց, իսկ երեխաները՝ ծնողներին տեսնելուն պես նետվում նրանց գիրկը։

Չինաստանում, պաշտոնական տեղեկություններով, հաստատվել է կորոնավիրուսով վարկման 81 708 դեպք, որից 3331-ը՝ մահվան ելքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ