![]()
Մենք պետք է աջակցենք առողջապահական համակարգին, որպեսզի մեր աջակցություններն իմաստ ունենան: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով սոցիալական այն ծրագրերը, որոնք միտված են չեզոքացնելու կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական հետևանքները:
«Պետք է տեղեկացնեմ, որ արդեն սկսվել են վճարումները չորրորդ և վեցերորդ ծրագրերի շահառուներին»,- ասաց նախարարը և մանրամասնեց, թե ինչպես պետք է հասկանալ, արդյո՞ք մարդիկ համարվում են այդ միջոցառման շահառու՝ կայքում լրացնելով համապատասխան պատուհանները:
Բաթոյանը ներկայացրեց, որ կայքում համապատասխան պատուհանները լրացնելուց հետո պարզ կդառնա, թե ովքեր են շահառու: Այնուհետև, պարզ կդառնա, թե որ բանկից կարող են վերցնել իրենց աջակցությունը:
«Չորրորդ ծրագրերի շահառուների ցանկը թարմացվում է: Եթե ձեր անունը հիմա չգտնեք, ապա, թարմացումից հետո միգուցե գտնեք: Որևէ այլ ծրագրով դեռ այս պահին վճարումներ չեն իրականացվում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում․
![]()