Անահիտ Սիմոնյանը վերադարձել է Երևան. նրան 14 օրով մեկուսացրել են


Երգչուհի Անահիտ Սիմունյանը երեկ կայացած հատուկ չվերթով Մոսկվայից ժամանել է Երևան։ Թռիչքի ընթացքում նա եղել է հատուկ համազգեստով ու հետևորդներին տեղեկացրել է, որ շուտով կլինի հայրենիքում։

Անահիտը Ինստագրամի «Սթորի» բաժնում օդանավակայանից տեսանյութ է տեղադրել ու կից գրել․ «Երևան, դիմավորիր մեր հայկական չվերթը»։

Երգչուհին նաև կատակել է․ «Իսկ հետո մենք իբրև բանտարկյալններ ենք»։

Ավելի ուշ Անահիտը հրապարակում է արել՝ հայտնելով, որ արդեն հյուրանոցում է և իրեն լավ է զգում։ Երգչուհին 14 օր պետք է մնա կարանտինում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ