![]()
Մեծ ցավով հայտնում ենք, որ 72 տարեկանում Մոսկվայի Նովոմոսկովսկի բժշկական կենտրոնում այսօր մահացավ հայտնի գիտնական, պրոֆեսոր, ֆիզիկի և մաթեմատիկական գիտությունների դոկտոր Միշիկ Ղազարյան:
ՌԴ-ում ՀՀ Դեսպանության անունից մենք անկեղծորեն ցավակցում ենք անվանի գիտնականի ընտանիքին:-ասվում է ՌԴ-ում ՀՀ Դեսպանության հայտարարության մեջ:
Միշիկ Ղազարյանը ֆիզիկոս էր և համարվում է սպեկտորի տեսանելի շրջանի համար ամենավառ իմպուլսային լազերի ստեղծողը: Այդ հայտնագործության համար նա 1980 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական պարգևի: Մինչ մահը Ղազարյանն աշխատում էր Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում»,-ասված է դեսպանատան տեղեկագրում:
Ավելի վաղ նույն կլինիկայում մահացել է նրա կինը ՝ բժշկական գիտությունների դոկտոր, վիրուսային հեպատիտի բուժման գլխավոր մասնագետ Արփիկ Ասատրյանը:
![]()