![]()
Զույգն ապրել է միասին 51 տարի և մահացել է նոր կորոնավիրուսային վարակից՝ վեց րոպեի տարբերությամբ: Այս մասին իր թվիթերյան գրառման մեջ ասել է նրանց որդին`Բադի Բեյքերը:
Ըստ Բեյքերի՝ նրա 74-ամյա հայրը՝ Ստյուարտը, և 72-ամյա մայրը՝ Ադրիանը, մահացել են կորոնավիրուսային բարդություններից մարտի 29-ին:
«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ բոլորն ասում են.« Դա ինձ վրա չի ազդի, դա տեղի չի ունենա իմ ընտանիքում»: Ես հիմա ասում եմ, որ կորոնավիրուսը հասավ նաև մեզ: Կարծում եմ, որ ժամանակն է արդեն հասկանալ, որ այս ամենը լուրջ է: Միգուցե մեր ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունը կստիպի մարդկանց մտածել և ճիշտ որոշում կայացնել»,- ասել է նա:
ABC News-ի լրագրողների հետ զրույցում Բեյքերը նշել է, որ իր ծնողները հիվանդանոց են գնացել մարտի 19-ին: Բժիշկը հետազոտել է ամուսիններին և ախտորոշել թոքաբորբ: Ստյուարտը հոսպիտալացվել է, քանի որ ունի ասթմա, իսկ նրա կնոջը տուն են ուղարկել ինքնաբուժման նպատակով: Ստյուարտին COVID-19-ի թեստավորում են արել, և արդյունքը դրական էր: Ավելի ուշ, բարդությունների պատճառով, նրան տեղափոխվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
![]()