![]()
Փոխներարկումը կազմակերպելու են Փարիզի պետական հիվանդանոցները, Ֆրանսիական արյան բանկը եւ Առողջապահության եւ բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտը:
Ֆրանսիայում ապրիլի 7-ից մտադիր են արյան փոխներարկմամբ կլինիկական փորձարկումներ սկսել`կորոնավիրուսով հիվանդ մարդկանց կփոխներարկվի COVID-19- ից ապաքինվածների արյունը։
Հետազոտությանը կմասնակցի 200 պացիենտ, արդյունքները հայտնի կլինեն 2-3 շաբաթ հետո:
«Այս կլինիկական փորձարկումը ներառում է պլազմային փոխներարկում COVID-19- ով այն հիվանդներից, որոնք ապաքինվել են, վիրուսի հակամարմիններ ունեն, և կարող են այդ հակամարմինը փոխանցել այն հիվանդին, որն այժմ ունի COVID-19», – գրում է հրատարակությունը:
Փոխներարկումը կազմակերպում են Փարիզի պետական հիվանդանոցները, ֆրանսիական արյան բանկը և Առողջապահության և բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտը:
![]()